-
26.01.2025|
00:01
Ողորմութեամբ եւ գթութեամբ Քով լո՛ւր մեզ, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
-
25.01.2025|
00:01
Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ երեւելի լուսով Քով զուարճացուցեր զամենայն արարածս Քո, իսկ իմանալի լուսով պատուիրանաց Քոց զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալս ի Քեզ:
-
24.01.2025|
06:51
Աստծո ծրագիրը յուրաքանչյուր մարդու հանդեպ անսահման սիրո և հավիտենական իմաստության խորհուրդն է։ Նա մեզ կոչում է վերականգնվել Իր պատկերով՝ գտնելու կյանքի իսկական նպատակը, իսկ վերջնական նպատակն է՝ մեզ առաջնորդել դեպի հավերժական կյանք և անսահման խաղաղություն։
-
24.01.2025|
00:01
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
-
23.01.2025|
11:45
- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել:
- Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել:
Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար՝ ապաշխարելու համար:
-
23.01.2025|
00:01
Անձն իմ ի ձեռս Քո է յամենայն ժամ, եւ ի սուրբ խաչ Քո յուսացեալ եմ, Թագաւո՛ր երկնաւոր. զբազմութիւն սրբոց Քոց բարեխօս ունիմ առ Քեզ: Որ երկայնամիտդ ես առ ամենեսեան, մի՛ անտես առներ զապաւինեալս ի Քեզ, այլ պահեա՛ պատուական եւ սուրբ խաչիւ Քով ի խաղաղութեան: Ամէն։
-
22.01.2025|
06:51
Մարդկային էությունը բարիքների ձգտող է և ոչ թե չարիքների։
Չկա որևէ բան, որ էությամբ չար լինի։
Հոբի փորձություններից էլ կարելի է իմանալ, թե սատանան զորավոր ու կանխագուշակ չէ։ Որովհետև եթե նա զորավոր մեկը լիներ, Աստծուց օգնություն չէր խնդրի ու ստանա…
-
22.01.2025|
00:01
Տեսո՛ղ ամենայնի, մեղա՜յ Քեզ խորհրդով, բանիւ եւ գործով. ջնջեա՛ զձեռագիր յանցանաց իմոց եւ գրեա՛ զանուն իմ ի դպրութեան կենաց. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
21.01.2025|
00:01
Հո՛ւր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ Քո, զոր արկեր յերկիր, բորբոքեա՛ յանձն իմ, զի այրեսցէ զախտ հոգւոյ իմոյ եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ եւ վառեսցէ զլոյս գիտութեան Քո ի սրտի իմում. եւ ողորմեա՛ Քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:
-
20.01.2025|
00:01
Ամենախնամ Տէր, քո սուրբ երկիւղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատաւոր բաների.
Եւ իմ ականջներին՝ չար խօսքերը հաճոյքով չլսելու.․․